«Կոմո»-ն կարող է բաժանվել Վարանից, նա թիմում անցկացրել է 23 րոպե
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Կոմո»։
Ա Սերիան ներկայացնող ակումբի կազմում իր նորամուտի խաղում 31-ամյա ֆրանսիացին ծնկի վնասվածք է ստացել, ինչից հետո դուրս է մնացել տրանսֆերային պատուհանի ավարտից հետո կազմված «Կոմոյի» հայտացուցակից։
Ինչպես հայտնում է SportMediaset-ը, ակումբն արդեն դիտարկում է Վարանի հետ պայմանագիրը խզելու տարբերակը։ Ֆրանսիացին իտալական ակումբի կազմում կարողացել է խաղադաշտում անցկացնել ընդամենը 23 րոպե։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Վարանը «Կոմոի» հետ պայմանագիր է կնքել հուլիսի վերջին։