ru24.pro
Sport 24/7
Август
2024

Բրեմենի «Վերդերն» ու Դորտմունդի «Բորուսիան» չկարողացան պարզել հաղթողին

0

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում Բրեմենի «Վերդերն» ու Դորտմունդի «Բորուսիան» գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին (0:0):

Դորտմունդյան ակումբը հանդիպման վերջնամասը անցկացրեց 10 հոգով՝ խաղադաշտից երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով հեռացվեց Նիկո Շլոտերբեկը, սակայն այս փաստը նույնիսկ չօգնեց բրեմնցիներին բացել հանդիպման հաշիվը։

Այս ոչ-ոքիից հետո «Իշամեղուները» վաստակած միավորների թիվը հասցրեցին 4-ի և ժամանակավորապես բարձրացան մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, իսկ «Վերդերը» երկրորդ անընդմեջ ոչ-ոքիից հետո զաբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։