Հայտնի է՝ ով է ճանաչվել ԱՊԼ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Այդ մասին հայտնում է Անգլիայի Պորֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան։
«Մանչեսթեր Սիթին» նախորդ մրցաշրջանում ռեկորդային՝ 4-րդ անգամ անընդմեջ դարձավ ԱՊԼ-ի չեմպիոն։
Բացի Ֆոդենից, մրցանակին հավակնում էին նաև նրա թիմակիցներ Ռոդրին ու Էրլինգ Հոլանդը, ինչպես նաև Օլի Ուոթքինսը, Քոուլ Պալմերը և Մարտին Էդեգորը։