ru24.pro
Sport 24/7
Август
2024

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մոնտերեի մրցաշարում

0

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (51-րդ ռակետ) պայքարն է սկսել Մոնտերեյի WTA-250 շարքի մրցաշարում։

Նա Մեքսիկայում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 7(8)-6, 6-1 հաշվով հաղթել է Էլիզաբեթա Կոչարետոյին (Իտալիա, 64-րդ ռակետ)։ Մրցավեճը տևել է 1 ժամ 48 րոպե։

Ավանեսյանը հաջորդ փուլում մրցելու է Էլինա Սվիտոլինայի (Ուկրաինա, 28-րդ ռակետ) դեմ։