Գերմանիայի հավաքականում խոսել են Նոյերի ապագայի մասին
Գերմանիայի հավաքականի մարզական տնօրեն Ռուդի Վյոլերը պատասխանել է այն հարցին, թե արդյոք 38-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը կարող է շուտով ավարտել կարիերան Բունդեսթիմում։
«Իհարկե, Մանուելի ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի մինչև կազմի հրապարակումը, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Նա արժանի է լինել առաջինը, ով կհայտարարի, թե ինչ կլինի հետո»,- Վյոլերի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում:
Նոյերը Գերմանիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2009 թվականից։