ru24.pro
Sport 24/7
Апрель
2024

Իսպանիայի առաջնությունում հավասարություն կլինի, եթե այնտեղից հանենք Ռեալին․ Լա լիգայի նախագահ

0

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է այն հարցին, թե մտավախություն ունի՞, որ Իսպանիայի առաջնությունում կարող է անհավասարություն առաջանալ այն բանից հետո, երբ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ուժեղացնի Մադրիդի «Ռեալը»։

«Եթե հանեք «Ռեալին» առաջնությունից, ապա հավասարություն կլինի։ Պետք է տեսնենք, թե ինչ կլինի:

Կարծում եմ՝ «Ռեալը» բացառիկ մրցաշրջան է անցկացնում։ Եթե հիշենք նախորդ մրցաշրջանում, ամենաշատ միավորները վաստակեց «Բարսելոնան»։ Ամեն բան փոխվում է։ Հայտնի չէ, թե արդյոք թիմերն ավելի լավը կդառնան նոր խաղացողների միանալուց հետո։ Սա ազդում է բազմաթիվ գործոնների վրա: Դա ինձ չի անհանգստացնում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն։