32 տարեկանում ես ինձ հիանալի եմ զգում, քան 2-3 տարի առաջ․ Բայրամյան
«Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է իր ֆիզիկական պատրաստվածության մասին։
«32 տարեկանում ես ինձ հիանալի եմ զգում, գուցե նույնիսկ ավելի լավ, քան երկու-երեք տարի առաջ: Ուստի շնորհակալություն մարզիչներին և, իհարկե, բոլոր խաղացողներին։ Մրցաշրջանի ոչ այնքան հաջող առաջին հատվածից հետո մենք առայժմ լավ ենք գործում»,- Բայրամյանի խոսքն է մեջբերել Legalbet-ը։
Այս մրցաշրջանում Բայրամյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով չորս գոլային փոխանցման հեղինակ։