ru24.pro
Sport 24/7
Март
2024

Մեսսին կարող է բաց թողնել Ինտեր Մայամիի առաջիկա խաղը

0

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել է, որ հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել թիմի հաջորդ հանդիպումը։

«Նրա աջ ոտքի մկանները ծանրաբեռնված են: Մենք չենք ցանկանում ռիսկի դիմել։ Կարծում եմ, որ նա հասանելի չի լինի շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը»,- Մարտինոյի խոսքն է մեջբերել Goal-ը:

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Նեշվիլի» դեմ պատասխան խաղում (3:1) Մեսսին դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողը փոխարինվել էր երկրորդ խաղակեսի սկզբում։

Մարտի 16-ին «Ինտեր Մայամին» կխաղա «Դի Սի Յունայթեդի» հետ: