Վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեն վնասվածք է ստացել և չի մասնակցում ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կավարտվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Մրցումային վերջին օրը՝ փետրվարի 20-ին, հարթակը բարձրացան գերծանր քաշային ծանրորդները։
Հայաստանի հավաքականի գերծանր քաշայինների մրցակից Տալախաձեն վնացվածք է ստացել և չի մասնակցում ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։
Հիշեցնենք, որ վրացի Լաշա Տալախաձեն կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ գերազանցելով իրեն իսկ պատկանող բոլոր ռեկորդները։
