ru24.pro
Sport 24/7
Февраль
2024

Ռոնալդուի արձագանքը Լապորտի՝ սեփական կիսադաշտից Ինտեր Մայամիի դարպասը խփած փայլուն գոլին (տեսանյութ)

0

«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էմոցիոնալ կերպով տոնել է Էմերիկ Լապորտի գոլը սեփական կիսադաշտից՝ «Ինտեր Մայամիի» դեմ ընկերական խաղում։

Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է Էր Ռիադում՝ «Քինգդոմ Արենա» մարզադաշտում, և ավարտվել տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 6։0 հաշվով։

12-րդ րոպեին Լապորտը սեփական կիսադաշտից կատարած հեռահար ֆանտաստիկ հարվածով դարձել է գոլի հեղինակ՝ գնդակը դարպասապահի վրայով ուղարկելով դարպասը:

Ռոնալդուն, որը բաց է թողել այս հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով, հանդիպմանը հետևել է տրիբունաներից և էմոցիոնալ կերպով արձագանքել Լապորտի գոլին:

Նշենք, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից և խաղադաշտ է մտել 83-րդ րոպեին։