ru24.pro
Medialab
Июль
2025
1 2 3 4 5
6
7 8 9 10 11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Թորոսյանը նամակով պատասխանել է Շերմանի՝ Սամվել Կարապետյանի և հոգևորականների ձերբակալությունների կապակցությամբ մտահոգություններին

0

ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ ներակայացուցիչնելի պալատի անդամ Բրեդ Շերմանը գրառմանը, որը վերջինս արել է X-ի իր օգտահաշվում։

Թորոսյանը նախ հիշեցրել է, թե ինչ է գրել Շերմանը.

«Շերմանը գրել է․ «Որպես Հայաստանի հետ աշխատանքի խմբի փոխնախագահ՝ ես խորապես մտահոգված եմ հայաստանցի այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների վերջին ձերբակալություններով: Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ժողովրդավարության հանդեպ մեր ընդհանուր նվիրվածության վրա: Այս մտահոգությունները ես ավելի վաղ այսօր հայտնել եմ Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին»։

«Այս գրառմանը ի պատասխան կոնգրեսմենին ուղարկել եմ հետևյալը.

«Հարգելի Բրեդ Շերման, որպես Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամության խմբի անդամ, ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ Ձեր գրառման մեջ նշված հոգևորականները ձերբակալվել են Հայաստանում պլանավորված ահաբեկչական հարձակումների և քաղաքացիների սպանությունների միջոցով պետական հեղաշրջման փորձ կատարելու համար, մինչդեռ Սամվել Կարապետյանը, ով նաև Ռուսաստանի քաղաքացի և մագնատ է, մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը խաթարելու փորձի համար: Մենք միշտ պատրաստ ենք Ձեզ և ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հետ աշխատանքի խմբին տրամադրել հավաստի տեղեկատվություն մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը»։

The post Թորոսյանը նամակով պատասխանել է Շերմանի՝ Սամվել Կարապետյանի և հոգևորականների ձերբակալությունների կապակցությամբ մտահոգություններին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.