ru24.pro
Medialab
Июль
2025
1 2 3 4 5
6
7 8 9 10 11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը. ԿԳՄՍՆ

0

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։

ՀՀ օրհներգի նոր խմբագրությունը՝ «Մեր հայրենիք» (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի):

ՀՀ օրհներգի կատարումը՝ պաշտոնապես հաստատված ամբողջական և կրճատ տարբերակներով.

Ամբողջական օրհներգը

Երգչախմբի և նվագախմբի կատարմամբ

Երգչախմբի կատարմամբ

Նվագախմբի կատարմամբ

Օրհներգի կրճատ տարբերակ

Երգչախմբի և նվագախմբի կատարմամբ

Երգչախմբի կատարմամբ

Նվագախմբի կատարմամբ

ՀՀ օրհներգը պարտադիր հնչում է ՀՀ տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ:

ՀՀ օրհներգը կատարվում է ՀՀ տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ, իսկ ՀՀ տարածքից դուրս՝ տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

ՀՀ օրհներգի կատարումը պարտադիր է նաև պետական պաշտոնական արարողակարգային միջոցառումների ժամանակ։

The post Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը. ԿԳՄՍՆ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.