Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կկատարի Հակոբ Արշակյանը
0
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 13-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է, որ ԱԺ նախագահի պարտականություններրը կկատարի Հակոբ Արշակյանը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի նոյեմբերի 4-ի Կ-312-Ա եւ նոյեմբերի 12-ի Կ-326-Ա կարգադրությունները՝ կարգադրում եմ.
1. 2024 թվականի նոյեմբերի 14-23-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ»,- ասված է որոշման մեջ։
The post Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կկատարի Հակոբ Արշակյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.