ru24.pro
Medialab
Ноябрь
2024
1 2
3
4 5 6 7 8 9
10
11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ բնական գազի մատակարարումը

0

«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»:

«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- ասված է հաղորդագրության մեջ:

The post Ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ բնական գազի մատակարարումը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.