ru24.pro
Medialab
Ноябрь
2024
1 2
3
4 5 6 7 8 9
10
11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Մեկնարկում է «Իմ Քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքը

0

Նոյեմբերի 12-ին մեկնարկում է «Իմ Քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում իրականացվող «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքը, որը բաղկացած է 5 բաղադրիչից՝

• Համոզիչ հաղորդակցում (8 ժամ).

• Անհատական և կազմակերպական արժեքների համապատասխանեցում (4 ժամ).

• Պատմելու արվեստը (4 ժամ).

• Փոփոխությունների կառավարում (4 ժամ).

• Կառավարում մշակութային բազմազանության պայմաններում (8 ժամ):

Դասընթացները կվարի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման ծրագրի ղեկավար, ռազմավարության և հաղորդակցության պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյանը, իսկ դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված 30 անձ:

«Հաղորդակցության հմտություններ» դասընթացի «Համոզիչ հաղորդակցում» (8 ժամ) բաղադրիչի դասերը տեղի կունենան նոյեմբերի 12-ին, 13-ին, 19-ին և 27-ին:

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը նպատակ ունի կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը, անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտը փոխել այնպես, որ կրթվելը լինի նորաձև:

The post Մեկնարկում է «Իմ Քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.