ru24.pro
Medialab
Ноябрь
2024
1 2
3
4 5 6 7 8 9
10
11 12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Եվրաքվեի շտաբը հայտարարություն է ընդունել

0

Ժողովրդավարական ուժերի պլատֆորմի համաժողովն ամփոփել է Եվրաքվեի ստորագրահավաքի արդյունքները։ Եվրաքվեի շտաբի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. 

«Մասնակիցները նշեցին, որ նախաձեռնության հեղինակները՝ քաղաքական եւ քաղաքացիական ուժերը իրենց անելիքը արել են եւ այժմ քայլ անելու հերթը հայաստանի իշխանություններինն է, որը պետք է Ազգային ժողովում քննարկի եւ ընդունի «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը։

Եվրաքվեի շտաբի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մասնակիցներին տեղեկացրեց, որ նույն օրը շտաբը ԿԸՀ է հանձնել 60․000 ստորագրությունները։ Ելույթ ունեցողները ընդգծեցին Եվրամիությանը Հայաստանի անդամակցության կարեւորության քաղաքակրթական, անվտանգային, տնտեսական եւ մի շարք այլ ասպեկտներ։ Վերջում համաժողովի մասնակիցները ընդունեցին հայտարարություն, որով կոչ արեցին իշխանություններին առանց հապաղելու հետամուտ լինել Ազգային ժողովում Եվրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացրած օրենքի նախագիծը քննարկելուն եւ ընդունելուն»,- ասված է հայտարարության տեքստում։

The post Եվրաքվեի շտաբը հայտարարություն է ընդունել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.