Վճարումների արդյունքում «Երևանի ավտոբուս» ընկերությունը 1 շաբաթվա ընթացքում հավաքագրել է 213 միլիոն դրամից ավելի գումար
0
Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքել է 213 միլիոն 173 հազար 300 ՀՀ դրամ, որից 57 միլիոն 802 հազար 200 ՀՀ դրամը՝ էլեկտրոնային վճարումներով։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Հավելեմ որ, նոյեմբերի 1-ին նախորդող 7 օրերին հավաքագրումը կազմել է 188 միլիոն 474 հազար 600 ՀՀ դրամ»,- մանրամասնել է Կոստանյանը:
The post Վճարումների արդյունքում «Երևանի ավտոբուս» ընկերությունը 1 շաբաթվա ընթացքում հավաքագրել է 213 միլիոն դրամից ավելի գումար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.