ru24.pro
Medialab
Ноябрь
2024
1 2
3
4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված ցանցին

0

Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge (C/Can) ցանցին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Ժնևում տեղակայված հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր այցելել են Առողջապահության նախարարություն, հանդիպել նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի և ԱՆ պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների հետ:

Հիմնադրամի ներկայացուցիչները կատարում են հետազոտություններ, այցելում քաղցկեղի բուժման և խնամքի ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններ, ուսումնասիրում ոլորտում առկա հնարավորություններն ու մարտահրավերները:

Արդյունքների հիման վրա կնքվում է հուշագիր` աջակցություն ցուցաբերելով քաղցկեղի ախտորոշման, բուժման և խնամքին ուղղված նախագծերի մշակման հարցում:

C/Can-ն աջակցում է նաև քաղցկեղի բուժման միջազգային ուղեցույցները տեղայնացնելու, ազգային կարիքներին համապատասխանեցնելու և ազգային ուղեցույցներ մշակելու հարցում:

Ներկայացնելով ոլորտում իրականացվող ծրագրերը` նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ ԱՆ թիմը պատրաստ է ակտիվ համագործակցելու, որպեսզի հայտի բավարարման դեպքում արդյունքներն ուղղվեն քաղցկեղի որակյալ խնամքի նոր հնարավորությունների ստեղծմանը:

The post Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված ցանցին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.