ՊԵԿ նախագահի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի Ռուստամ Բադասյանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ նախաձեռնությունների համար ամուր հիմքեր ստեղծելու և գործակցությունն ընդլայնելու նպատակով։
Ռուստամ Բադասյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն ուղղված է ՊԵԿ-ում ակադեմիական առաջընթացի խթանմանը, մասնավորապես, մաքսային և հարկային աշխատակիցների գիտելիքների զարգացմանը և հմտությունների կատարելագործմանը։
Անդրադառնալով կողմերի միջև համագործակցությանը՝ Սալվա Նակուզին առանձնացրել է գործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորությունները և կարևորել արդյունավետ փոխգործակցությունը։
Հուշագրի շրջանակում կողմերը կիրականացնեն գործուն քայլեր՝ կոմիտեի աշխատակիցների և համալսարանի ուսանողների կարողությունների զարգացման ուղղությամբ։
The post ՊԵԿ նախագահի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.