ru24.pro
Medialab
Ноябрь
2024
1 2
3
4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ադրբեջանի ԱԽ քարտուղարը հայտարարել է, թե Բաքուն «կարող է Երևանին ստիպել խաղաղության». Factor

0

Մի շարք օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների՝ Հայաստանի տարածքը սպառնալիքների նոր օջախներ ստեղծելու փորձերի համար օգտագործելն ու նման գործողությունների ինտենսիվությունը վերջին ամիսներին է՛լ ավելի են սրում առանց այն էլ լարված իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը «Ադրբեջան» թերթում հրապարակած հոդվածում։ «Նման ռևանշիստական ​​քաղաքականության պայմաններում Ադրբեջանը հետևողականորեն ամրապնդում է իր անվտանգության համակարգը, արդեն լիովին ձևավորել է արդյունավետ պաշտպանական համակարգ և հարվածի ռազմավարություն, որի շնորհիվ կարողանում է արագ արձագանքել ցանկացած արտաքին ազդեցության»,- գրել է Ուսուբովը։

Ըստ նրա՝ «Ադրբեջանն ի վիճակի է կասեցնելու երկրի անվտանգությանն ուղղված ճնշումների և ազդեցության ցանկացած փորձ»։ «Ոչ միայն հայ ռևանշիստները, այլև խոշոր պետությունները, որոնք չեն ընդունում տարածաշրջանում Ադրբեջանի անկախ կամքն ու առաջնորդությունը, պետք է ճիշտ հետևություններ անեն անցած տարիների փորձից և չմոռանան «երկաթե բռունցքի» ուժի մասին»,- սպառնացել է ադրբեջանցի պաշտոնյան։ Ուսուբովը նաև հայտարարել է, թե «Ադրբեջանը, որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանի ռազմական հզորության կենտրոն, կարող է պարտված Հայաստանին ստիպել կայուն խաղաղության, այսինքն՝ խաղաղության պայմանագիր կնքել»։

«Բաքուն դա կարող է անել՝ ելնելով միջազգային իրավունքի պահանջներից, ինչպես նաև վկայակոչելով միջազգային պրակտիկայի տասնյակ փաստեր, վերջին տասնամյակների ընթացքում մենք ականատես ենք եղել գերտերությունների «խաղաղապահ» ​​գործունեությանը Աֆրիկայում, Ասիայում, Եվրոպայում՝ հիմնվելով հենց «hաղթողներին չեն դատում» սկզբունքի վրա։

Ադրբեջանը, չնայած իր հաղթանակին, բանակցային գործընթացում հեռու է ամբարտավանությունից։ Խնդրի լուծումը փոխվստահության մթնոլորտի, ինչպես նաև Հայաստանին արտաքին կործանարար ազդեցությունից ազատելու մեջ է, որը տանում է ձախողման։ Հայաստանի իշխանությունները որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնեն իրենց պետության ու ժողովրդի շահերը։ Եթե Երևանն իր մեջ ուժ գտնի ձերբազատվել իր հովանավորների վնասակար ազդեցությունից, երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր կդառնա»,- գրել է Ադրբեջանի ԱԽ ղեկավարը։

The post Ադրբեջանի ԱԽ քարտուղարը հայտարարել է, թե Բաքուն «կարող է Երևանին ստիպել խաղաղության». Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.