Սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նախաձեռնել է «Առավելագույնը՝ 100 դրամ» շարժումը՝ ընդդեմ հունվարի 1-ից նախատեսվող տրանսպորտի սակագնի բարձրացման։
Նա հայտարարել է ստորագրահավաքի մեկնարկի մասին՝ նշելով, որ գործող իշխանությունը ոչ միայն չի կարողանում պատշաճ կերպով կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգի ներդրումը, ինչը հանգեցնում է քաոսի և անհարմարությունների քաղաքացիների համար, այլև նախատեսում է հունվարի 1-ից զգալիորեն բարձրացնել տրանսպորտի սակագինը։
Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել,որին կից գրել է.
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!
Սիրելի երեւանցիներ,
սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։ ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։
Մեր խմբերը կշրջեն քաղաքում եւ ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։
Խնդրում եմ, եղեք ակտիվ եւ աջակցեք մեր նախաձեռնությանը։ Հեռ.094199955 Հասցե
Տիգրան Մեծ 61»:
The post Սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ. Հայկ Մարության first appeared on MediaLab Newsroom-Laboratory.