ru24.pro
Medialab
Ноябрь
2024
1 2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության հայտերի ընդունումը

0

Մեկնարկում է «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամի «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների գյուղատնտեսական կարողությունների և բիզնես մտածելակերպի զարգացմանը, տվյալ բնակավայրում տնտեսապես կայունացմանը, մարզում և համայնքում ինտեգրմանը և ՀՀ-ում մշտապես հաստատմանը:

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ նախաձեռնությանը կարող են դիմել 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք՝

• Մշտական բնակություն են հաստատել ՀՀ Արագածոտնի և Լոռու մարզերի Աշտարակ, Թալին, Ապարան, Սպիտակ, Ալավերդի, Փամբակ և Ստեփանավան համայնքներում:

• Ստացել են ՀՀ քաղաքացիություն:

• Ունեն անհրաժեշտ (250 քմ․ մակերեսով) տարածք՝ ջերմատունը կառուցելու համար: Վարձով բնակվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անշարժ գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը:

• Ունեն ջերմատան համար նախատեսված տարածքին մոտ ջրի հասանելիություն (ջերմատնից ջրի հեռավորությունը չպետք է գերազանցի 50 մետրը):

Նախապատվությունը կտրվի բազմազավակ ընտանիքներին:

Նախաձեռնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը՝ https://shorturl.at/v0hSn:

Հայտերն ընդունվում են նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ:

The post «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության հայտերի ընդունումը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.