Տեղյակ չեմ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու նախաձեռնության մասին
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե մի խումբ ՔՊ-ականներ նախաձեռնություն են սկսել իրեն ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցով։
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղյակ չէ նման նախաձեռնության մասին։ «Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Ընդ որում, պետք է այդ լուրի աղբյուրը գտնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մի խումբ ՔՊ-ականների մասին ավելի վաղ գրել էր «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։
The post Տեղյակ չեմ․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իրեն հեռացնելու նախաձեռնության մասին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.