ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17 18 19
20
21 22 23 24 25 26 27
28
29
30
31

Երևան-Գյումրի ավտոճանապարհին Hyundai-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. վարորդը հոսպիտալացվել է

0

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:13-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին Hyundai մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 70 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

The post Երևան-Գյումրի ավտոճանապարհին Hyundai-ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. վարորդը հոսպիտալացվել է first appeared on MediaLab Newsroom-Laboratory.