ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17 18 19
20
21 22 23 24 25 26 27
28
29
30
31

Դաշնակահար Էդուարդ Արևշատյանը` միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր

0

17-ամյա դաշնակահար Էդուարդ Արևշատյանը միջազգային հերթական մրցանակն է նվաճել Նիդերլանդներում  անցկացված Gold International Classical Music Competition-ում՝ արժանանալով առաջին մրցանակին: 

Արևշատյանը Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտ է,  սա 12-րդ մրցույթն է, որում նա հանդես է գալիս և զբաղեցնում առաջատար հորիզոնականներ։ Նախկինում  արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների՝ գերազանցելով մրցույթների մասնակիցներին մի շարք երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Շվեդիայում և Հարավային Կորեայում։

Էդուարդը երաժշտությամբ զբաղվում է 5 տարեկանից: Դաշնամուրային արվեստի վարպետությունը կատարելագործում է Զարուհի Վարդանյանի ղեկավարությամբ։ Նրա նվաճումների շարքում են նաև UK International Music Competition-ում՝ բացարձակ առաջին մրցանակը, Orbetello առցանց դաշնամուրային մրցույթում՝ առաջին մրցանակը, Էրիկ Սաթիի միջազգային երաժշտական մրցույթում՝ պլատինե մրցանակը, ինչպես նաև Վարշավայում անցկացվող «Շոպենի գույները» միջազգային մրցույթում՝ ոսկե մրցանակը։

«Ձեր երաժշտականությունը գրավել է ժյուրիին, և մենք ցանկանում ենք սրտանց շնորհավորել ձեզ՝ հրաշալի կատարման համար: Եվս մեկ անգամ մեր ջերմ շնորհավորանքներն ենք հղում ձեր նվաճման կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք մասնագիտական ​​կարիերայում»,- ուղերձում նշել է Gold International Classical Music Competition-ի մասնագիտական ժյուրին:

The post Դաշնակահար Էդուարդ Արևշատյանը` միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.