ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17 18 19
20
21 22 23 24 25 26 27
28
29
30
31

Իրանը բացարձակ չի ցանկանում պատերազմի մեջ ներգրավվել, ու դա են վկայում Իրանի բոլոր գործողությունները. Ժաննա Վարդանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, իսրայելական ավիահարվածներից հետո այս պահին ի՞նչ իրավիճակ է Իրանում։ Հիշեցնեմ, որ հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելը թիրախավորել է բացառապես Իրանի ռազմական օբյեկտները։ 

– Ընդհանուր առմամբ՝ իրանական կողմի պաշտոնական հայտարարությունն այն է, որ թիրախավորվել են ռազմական օբյեկտներ Թեհրան, Խուզիստան, Իլամ նահանգներում, բայց այս առումով, պաշտոնականից դուրս տեղեկությունը հակասական է, օրինակ՝ շրջանառվում էր ինֆորմացիա Շիրազի ռազմական օբյեկտների հնարավոր հարձակումների մասին։ Նույն գիշերն իրանական կողմը տեղեկություն է տարածել, որ Շիրազում պայթյունների ձայների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, այսինքն՝ իրանական կողմի պաշտոնական վարկածն այն է, որ այդ երեք նահանգների օբյեկտներն են թիրախավորվել։ 

Իսրայելական կողմից խոսում են այն մասին, որ իրենք հիմնականում 20 օբյեկտ են թիրախավորել, իրանական կողմից դա ևս հերքում են, նշելով, որ թիվն ավելի քիչ է եղել։ Իրանի պաշտոնական խոսույթն այն է, որ Իրանի ՀՕՊ-ը հաջող է աշխատել, ու միայն որոշ օբյեկտներ սահմանափակ վնասներ են կրել, որոնց մասին հետագայում ավելի մանրամասն կհայտարարեն, թե ինչ վնասների մասին է խոսքը։ 

Այս պահին իրանական կողմի հռետորաբանությունն այն է, որ Իսրայելի հարվածը եղել է թույլ, Իրանի ՀՕՊ-ը հաջողությամբ գործել է։ 

Իմ տպավորությամբ՝ իրանական կողմում այնպիսի իրավիճակ է, որ անկախ նրանից, թե իսրայելական գործողությունն ի՛նչ արդյունք է գրանցել, իրանական կողմը դա ներկայացնում է որպես քիչ վնաս տված հարձակում։ Սրանով Իրանը կարող է հիմք ունենալ Իսրայելին պատասխան հարված չհասցնելու համար։ Սա այս պահի դրությամբ եղած հռետորաբանությունից ստացված տպավորությունն է: Օրվա կամ հաջորդող օրերին գուցե պատկերը փոխվի, ամեն դեպքում այս պահին չկան հստակ սպառնալիքներ Իսրայելի հասցեին, որ օրինակ՝ պատասխան հարված կտան, իսրայելական հարվածը ներկայացնում են թույլ, իսկ իսրայելական կամ ամերիկյան մամուլում գրված տեղեկությունները որակում են ուռճացված։ 

Չի բացառվում նաև, որ Իրանն իր գործողությունը իսկապես իրականացրել է ավելի զուսպ, օրինակ՝ թիրախավորել է օբյեկտներ, որոնք գտնվում են բնակելի վայրերից հեռու, հնարավոր ավելի մեծ վնասներից, մարդկային կորուստներից խուսափելու համար, դրանով Իսրայելն էլ Իրանին հնարավորություն է տվել, որպեսզի Իրանը հետագայում չարձագանքի։ Իմ տպավորությունն այս պահին այն է, որ սրանով կարող է ընթացիկ լարվածությունն ավարտվել։

– Փաստորեն Իրանը շարունակո՞ւմ է հավատարիմ մնալ տարածաշրջանը լայնածավալ պատերազմից հեռու պահելու քաղաքականությանը։

– Այո՛, Իրանը բացարձակ չի ցանկանում պատերազմի մեջ ներգրավվել, ու դա են վկայում Իրանի բոլոր գործողությունները՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական դաշտում։ Վերջին շրջանում Իրանի արտգործնախարար Արաղչին տարբեր երկրներում էր աշխատանքային այցով, անգամ երկրներ, որոնց հետ Իրանը առանձնապես լավ հարաբերություններ չի ունեցել կամ ինչ-որ լարվածություն կա։ Սա վկայում է այն մասին, որ Իրանն իսկապես ջանքեր էր գործադրում այդ լարվածության ուժգնացումը թույլ չտալու համար, ու կարելի է ասել, երբ ամեն անգամ Իսրայելը ձեռնարկել է նոր, ավելի հանդուգն գործողություն, դա չի վերածվել պատերազմի հենց իրանական կողմի ավելի հավասարակշիռ ու խելամիտ լուծումների շնորհիվ։

– Կարո՞ղ ենք ասել, որ Իսրայելի այս գործողությունը ԱՄՆ-ի հետ համաձայնեցված է, տիկի՛ն Վարդանյան, եթե նկատի ունենանք, որ ԱՄՆ-ից հայտարարություն էր հնչել, թե Իսրայելի պատասխանը պետք է լինի այնպիսին, որը թույլ չտա լարվածության ավելի խորացում ու էսկալացիայի բռնկում։

– Այո՛, չի բացառվում, որ գուցե նաև ԱՄՆ-ի կողմից միջնորդության արդյունքում է, որ եղել է նման՝ հետագա լարվածություն չառաջացնող հարված, քանի որ ԱՄՆ-ն էլ առաջիկայում նախագահի ընտրություններով է տարված ու այս պահին դժվար թե ցանկանա հայտնվել լայնածավալ պատերազմի իրավիճակում։ Գուցե սա համակարգման արդյունք է ինչ-որ առումով, բայց հստակ չեմ կարող ենթադրել, բայց հավանական տարբերակ է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Իրանը բացարձակ չի ցանկանում պատերազմի մեջ ներգրավվել, ու դա են վկայում Իրանի բոլոր գործողությունները. Ժաննա Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.