ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վարույթով մեղադրանք է ներկայացվել 17-ամյա երիտասարդի. ՔԿ

0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետի աշխատակցի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«2024 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:28-ին, «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտից» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան հասցեից, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա տղամարդ, ըստ որի՝ նշված վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը վնասվածքն ստացել է Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում՝ նույն կետի մեկ այլ աշխատակցի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ է՝ ծնված 2007թ․։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 15-ին’ ժամը 13:20-ի սահմաններում, հիշյալ ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել 34-ամյա տղամարդու և 17-ամյա երիտասարդի միջև, որից հետո վերջինս ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է ծալովի փականով դանակը և հարվածել 34-ամյա տղամարդու կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք ծալովի դանակը, ինչպես նաև՝ արնանման հետքեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերցվել և զննության է ենթարկվել տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 17-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Դատարանի որոշմամբ՝ 17-ամյա երիտասարդի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:  

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։

The post Ավտոլվացման կետում կատարված դանակահարության վարույթով մեղադրանք է ներկայացվել 17-ամյա երիտասարդի. ՔԿ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.