ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

0

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանն ունի առաջին մեդալը Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Մրցաշարի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը շարժվում է դեպի հերթական ոսկին։ 1/4 եզրափակիչում հայ մարզուհին հաղթել է վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ։

Հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ 1/4 եզրափակիչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։

The post Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է first appeared on MediaLab Newsroom-Laboratory.