ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ. գետերի մեծ մասում ջրի ելքերը զգալի կմեծանան

0

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում»,- ասված է հաղորդագրության մեջ:

The post Սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ. գետերի մեծ մասում ջրի ելքերը զգալի կմեծանան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.