Ժամանակի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն․ վարչապետ
«Խաղաղության խաչմերուկ»-ը ժամանակի հետ տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն։ Այս մասին ՔՊ ժողովրդավարության դպրոցում ելույթի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե որն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը և նշանակությունը։
Վարչապետը նշել է՝ ՀՀ սահմանների 70 և ավելի տոկոսում ունենք անշարժ վիճակ, մեր սահմանները չեն ծառայում ապրանքների հոսքը ապահովելու գործին, նախագծի իմաստն է, որ ՀՀ-ն տրամադրի իր տարածքները և իր ներդրումն ունենա այդ տնտեսական հսկայական հոսքերի սպասարկման առումով։ Ըստ վարչապետի՝ հիմնական գաղափարն է, որ Հայաստանը ապրանքների և ծառայությունների մատուցման ճանապարհին առաջարկի իր ծառայությունները։
The post Ժամանակի հետ «Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն․ վարչապետ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.