ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4 5
6
7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Փաշինյանն արձանագրել է Հայաստան-Ռուսաստան քաղաքական երկխոսության ակտիվացում վերջին ամիսներին

0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին ամիսների ընթացքում կայացել է բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն։  

«Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսների ընթացքում մեզ մոտ կայացել է բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն: Նախ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է ժամանել Երևան, եւ կայացել է ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի հանդիպում, այլեւ բավական բովանդակալից խոսել ենք երկկողմ օրակարգի գրեթե բոլոր հարցերի շուրջ: Հոկտեմբերի սկզբին Երևանում կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ, եւ այդ միջոցառման շրջանակում մենք բովանդակալից քննարկել ենք մեր համագործակցությանն առնչվող հարցեր: Այսօր եւս լավ հնարավորություն է ընդհանրացնել այդ քննարկումները, եւ շատ ուրախ եմ, որ ընձեռվել է նման հնարավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասել է ՀՀ վարչապետը։

The post Փաշինյանն արձանագրել է Հայաստան-Ռուսաստան քաղաքական երկխոսության ակտիվացում վերջին ամիսներին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.