ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3 4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Եկել եմ բարելավելու հայ-ռուսական հարաբերությունները, հասցնելու գոհացուցիչ մակարդակի․ Գուրգեն Արսենյանը՝ Կարասինին. Factor

0

ՌԴ Հայաստանի նորանշանկ դեսպան Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ աշխատելու է բարելավել Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները՝ դրանք բավարար վիճակի բերելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Ես եկել եմ, որ այս անհանգիստ ժամանակներում փորձեմ իմ ջանքերը ներդնել և բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, դրանք հասցնել մեզ համար գոհացուցիչ վիճակի»,- ասել է նա Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը։

«Հայաստանը երկիր է, որն ունի դաշնակից, որի հետ կա դաշնակցային պայմանագիր։ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի հետ տնտեսական միությունում, իսկ այն, ինչ տեղի է ունենում մեդիա տարածքում, ինձ համար բացարձակ անհականալի է, թե ինչու է այդպես։ Ինչից ենք ելնում՝ իրականությո՞ւնից, թե՞ երևակայական  նկարներից։

Մենք պատասխանատու ենք մեր ժողովուրդների համար։ Մենք պետք է այնպիսի գործողություններ կատարենք, որպեսզի ժողովուրդներն ապրեն հանգիստ, ապահով և բարեկեցիկ»,- հավելել է Արսենյանը։

The post Եկել եմ բարելավելու հայ-ռուսական հարաբերությունները, հասցնելու գոհացուցիչ մակարդակի․ Գուրգեն Արսենյանը՝ Կարասինին. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.