ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2 3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող ընկերությունը շուրջ 18.5 մլն դրամի չափով վնաս է հասցրել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

0

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող «ԱՄՓ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ։

Ընկերության մոլիբդենի եռօքսիդի արտադրամասի պտտվող գազային վառարանները շահագործվել են սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) չափաքանակների գերազանցմամբ, իսկ վառարաններից մեկը գործարկվել է առանց համապատասխան թույլտվություն։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ առանց համապատասխան թույլտվության գազային վառարանի շահագործումը կասեցվել է։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ շուրջ 18.5 մլն դրամի չափով։

Նշանակվել են վարչական տուգանքներ։

The post Ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող ընկերությունը շուրջ 18.5 մլն դրամի չափով վնաս է հասցրել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.