ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Վստահ եմ՝ մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես, ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:

Կցանկանայի գոհունակությամբ նշել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի մասին են վկայում տարբեր հարթակներում հանդիպումների ինտենսիվությունը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացումը:

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի բարօրություն երկու պետությունների և ժողովուրդների»:

The post Վստահ եմ՝ մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Նիկոլ Փաշինյանը՝ Կիպրոսի նախագահին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.