ru24.pro
Medialab
Октябрь
2024
1 2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Գյումրու ճանապարհների վերակառուցման համար ևս 2.7 մլն եվրո կներգրավվի. ԱԺ-ն քննարկեց համաձայնագիրը

0

Գյումրու քաղաքային ճանապարհների վերակառուցման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից վարկային համաձայնագրով կներգրավվի ևս 2.7 մլն եվրո: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Համաձայնագիրը վերաբերում է ՀՀ գործող վարկային համաձայնագրին: «Այս համաձայնգրով մենք Գյումրին վերակառուցել ենք, հատկապես ճանապարհային ցանցը: Բոլորս տեսնում ենք Գյումրու կենտրոնի վերափոխված միջավայրը՝ հատկապես ճանապարհների և լուսավորության մասով»,-ասաց Տերտերյանը:

Նրա գնահատմամբ՝ համաձայնագիրն արդյունավետ աշխատել է մինչև հիմա: 2021-ին 6 միլիոն դոլարանոց վերջին տրանշը  նախատեսված էր միայն փողոցների լուսավորության համար: «Աշխատանքները մեզ բերեցին այն համոզմանը, որ միայն լուսավորության փոփոխությամբ առաջ գնալ հնարավոր չէ Գյումրիում: Լուսավորության փոփոխությունը ենթադրում էր նաև մալուխային ցանցի փոփոխություն, ինչի հետևանքով ակնհայտորեն ճանապարհի բարեփոխման խնդիր էր առաջանում»,-ասաց փոխնախարարը:

Հայաստանը 2021-ին այդ հարցով համաձայնություն ստանալու համար դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին: Լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 11.7 մլն եվրոյի անհրաժեշտություն կա:

«Մենք վարկային համաձայնագրով ունեինք դեռ 6 մլն եվրոյի տրանշ, 2.7 մլն եվրոյի խնայողություն, լրացուցիչ տեխնիկական օժանդակություն և անհրաժեշտություն՝ 2.7 մլն եվրո լրացուցիչ վարկային ռեսուրս ներգրավելու և համաձայնագրի ամբողջ ժամկետը երկարաձգելու»,-ասաց Տերտերյանը:   

Ըստ նախագծի հիմնավորման՝ արդյունքում 2024թ. փետրվարի 16-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 համաձայնագիրը, որով նախատեսվում է 2.72 մլն եվրո արժողությամբ նոր՝ Դ տրանշ՝ ուղղված Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը:

Միևնույն ժամանակ վարկային համաձայնագրում կատարվել է մեկ այլ փոփոխություն, որով վարկի բոլոր տրանշների վերջին հասանելիության ժամկետ է սահմանվել 2028թ. նոյեմբերի 28-ը:  

The post Գյումրու ճանապարհների վերակառուցման համար ևս 2.7 մլն եվրո կներգրավվի. ԱԺ-ն քննարկեց համաձայնագիրը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.