ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17 18 19 20 21
22
23 24 25 26 27 28 29
30

ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետն ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

0

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։

The post ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետն ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե first appeared on MediaLab Newsroom-Laboratory.