ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17 18 19 20 21
22
23 24 25 26 27 28
29
30

ՀՀ ԱԳ նախարարը բուլղար իր պաշտոնակցին է ներկայացրել Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները

0

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցեր՝ թե՛ քաղաքական երկխոսության խորացման, թե՛ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման միջոցով: 

Ի թիվս այլ ոլորտների, առանձնանշվել է տնտեսական և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ սերտ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները՝ կարևորելով դրանց հասցեագրումն ի նպաստ մարդկանց միջև շփումների հետագա խթանման:

Արարատ Միրզոյանը նաև գոհունակությամբ նշել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և դրանից դրական ակնկալիքները: Ինչպես նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի այլ թեմաների:

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: 

Նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը, այդ թվում նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասով: 

The post ՀՀ ԱԳ նախարարը բուլղար իր պաշտոնակցին է ներկայացրել Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.