Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինում
0
Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող բաց մրցաշարի կանանց երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցել է ԱՄՆ ներկայացուցիչ Կերոլայն Դոուլհայդի հետ: 2 ժամից ավելի ձգված մրցախաղի արդյունքում Ավանեսյանը հաղթել է երեք սեթում` 6:3, 7:5, 6:2 հաշվով:
Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը սկսել է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ 2024 թվականի օգոստոսից: Ավանեսյանն այժմ WTA աղյուսակում 47-րդն է:
The post Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Պեկինում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.