ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Միրզոյանը և Պոլոլիկաշվիլին անդրադարձել են ՄԱԿ-ի ԶՀԿ-ի զբոսաշրջության գործադիր խորհրդի շրջանակներում աշխատանքներին

0

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՀԿ հետ ՀՀ փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր առմամբ զբոսաշրջության և կայուն զարգացմանն առնչվող հարցեր:

Նախարար Միրզոյանը նշել է. «ՀՀ Կառավարությունն իրականացնում է հայկական արտադրության ու դրա արտահանման, զբոսաշրջության խթանման, ոլորտում ներդրումների ներգրավման համար կարևոր, թիրախային բարեփոխումներ: 2024 թ․ դրությամբ ավելի քան 40 ավիաընկերություններ ուղիղ թռիչքներ են իրականացնում դեպի Հայաստան, որն ունի ակտիվ խաչմերուկի վերածվելու մեծ ներուժ»:

Արարատ Միրզոյանը և Զուրաբ Պոլոլիկաշվիլին անդրադարձել են ՄԱԿ-ի ԶՀԿ-ի զբոսաշրջության գործադիր խորհրդի շրջանակներում աշխատանքներին, որի անդամ Հայաստանն ընտրվել է 2021-2025 թթ. ժամանակահատվածի համար: Համատեղ նախաձեռնությունների շարքում զրուցակիցները գոհունակությամբ նշել են այս օրերին Երևանում անցկացվող ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային համաժողովը: Իր խոսքում Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշել է. «Մենք սկսել ենք Վրաստանից, այնուհետև՝ Չիլի, Արգենտինա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, իսկ այժմ՝ Հայաստան. մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզին»:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության ու զարգացման ապահովման կարևորությանը և այդ համատեքստում տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, դրանց ցանցի ավելացման առանցքային դերին:

The post Միրզոյանը և Պոլոլիկաշվիլին անդրադարձել են ՄԱԿ-ի ԶՀԿ-ի զբոսաշրջության գործադիր խորհրդի շրջանակներում աշխատանքներին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.