ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Վերջին տարիներին հայ-չինական ռազմական համագործակցությունը առաջընթաց է ապրել. Սուրեն Պապիկյան

0

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։

Կողմերը նաև ընդգծել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։

Նախարարները պատրաստակամություն են հայտնել Հայաստան-Չինաստան համագործակցությունն էլ ավելի զարգացնելու, ներառյալ բարձրաստիճան շփումները երկու երկրների զինված ուժերի միջև։

Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

The post Վերջին տարիներին հայ-չինական ռազմական համագործակցությունը առաջընթաց է ապրել. Սուրեն Պապիկյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.