ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Երևանում փոշու ամպ բարձրացրած բարձրահարկի քանդումը պիտի հարկ առ հարկ իրականացվեր, ոչ թե ճոպանի միջոցով. «Ազատություն»

0

Պարույր Սևակ 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքի քանդումն իրականացվել է խախտումով և մոնտաժումն իրականացրած ընկերությունը կտուգանվի, «Ազատությանը» փոխանցեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն՝ արձագանքելով համացանցում այսօր մեծ աղմուկ բարձրացրած բազմահարկ շենքի քանդմանը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Հայկ Կոստանյանը տեղեկացրեց, որ նշված շենքի սեփանակատերը քաղաքապետարանից ունեցել է քանդման թույտվություն, բայց համաձայն հաստատված նախագծի, շենքի քանդումը պետք է իրականացվեր հարկ առ հարկ, այսինքն տեխնիկայի գործադրմամբ հերթով հարկերը պետք է ապամոնտաժվեին։ Քանդման այդ տարբերակn, ըստ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարի, թույլ կտար խուսափել և փոշու ամպից, նաև քաղաքացիների անվտանգության հետ կապված խնդիրներ չէին առաջանա։ Մինչդեռ բազմահարկ շենքը քանդվել է ճոպանների միջոցով, ինչի հետևանքով առաջացել է մեծ փոշու ամպ։

Համացանցում տարածված տեսանյութերում նաև երևում է, որ քանդվող շենքի տարածքում քաղաքացիներ կան։

«Փաստացի նշված ընկերությունը նախագծից շեղում է իրականացրել, և այս դեպքում Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը վարչարարություն կիրականացնի և կտուգանի նշված ընկերությանը։ Տուգանքի չափը 750 հազարից մեկուկես միլիոն դրամ է», – ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը:

Հայկ Կոստանյանը նաև նշեց, որ ինքը որպես Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար, նախապես տեղյակ չի եղել, որ բազմահարկ շենքի սեփականատերն այսօր է քանդելու շենքը։ Տեղի ունեցածի մասին տեղեկացել է համացանցից։

The post Երևանում փոշու ամպ բարձրացրած բարձրահարկի քանդումը պիտի հարկ առ հարկ իրականացվեր, ոչ թե ճոպանի միջոցով. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.