ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում 12 ժամ ջուր չի լինի

0

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10.00-22.00-ը, կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան, Լևոնյան, Առաքելյան, Գ.Հակոբյանց, Հասմիկի, Սպորտի, Գ. Զոհրապի, Լուկաշինի, Եղիազարյան, Սիսակյան, Ա. Սարգսյան, Չուխաջյան, Մարտիրոսյան, Թերլեմեզյան, Վ. Միրաքյան, Ռ. Մելիքյան փողոցների, Խ. Խաչատրյան փողոցի և 1-ին նրբանցքի, Վշտունու փողոցի և 1-5-րդ նրբանցքների, Գ. Հասրաթյան 4-16 զույգ համարների, Լենինգրադյան 31 համարի՝ իր կոտորակներով և 46-52 զույգ համարների, Շահումյան 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Շահումյան 18-րդ փողոցի, Սեբաստիայի 1-7 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

The post Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում 12 ժամ ջուր չի լինի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.