ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16 17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա–Աթենքի փողոց խաչմերուկում

0

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Մասնավորապես՝ Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ:

Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում, ինչպես նաև լուսացույցների տեղափոխում»,- ասված է հաղորդագրության մեջ:

The post Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա–Աթենքի փողոց խաչմերուկում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.