ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

6 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալներ. հայ հրաձիգների արդյունքները Եվրոպայի առաջնությունում

0

Չեխիայի Պլզեն քաղաքում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ը կայացել է վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը։

Հրաձգության ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մեր թիմը ներկայացել է ընդլայնված կազմով և նվաճել 6 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալներ։

Ամփոփելով մեդալաշատ ԵԱ-ն՝ ներկայացնենք մեր հավաքականի գրանցած արդյունքները.

Մեծահասակներ

4 x ոսկե մեդալ

  • 10 մ նորմալ վազք անհատական պայքար՝ Գոհար Հարությունյան
  • 10 մ խառը վազք անհատական պայքար՝ Գոհար Հարությունյան
  • 10 մ միքս մրցաձև ՝ Գոռ Խաչատրյան / Գոհար Հարությունյան
  • 10 մ խառը վազք թիմային պաքար՝ Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան

2 x արծաթե մեդալ

  • 10 մ նորմալ վազք թիմային պայքար՝ Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան
  • 50 մ նորմալ վազք թիմային պայքար՝ Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան

2 x բրոնզե մեդալ

  • 10 մ խառը վազք անհատական պայքար՝ Արուսյակ Գրիգորյան
  • 50 մ նորմալ խառը վազք թիմային պայքար՝ Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան

Երիտասարդներ

2 x ոսկե մեդալ

  • 10 մ խառը վազք անհատական պայքար՝ Գոռ Խաչատրյան
  • 50 մ խառը վազք անհատական պայքար՝ Գոռ Խաչատրյան

5 x արծաթե մեդալ

  • 10մ նորմալ վազք թիմային պայքար ՝ Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան
  • 10մ խառը վազք թիմային պայքար ՝ Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան
  • 10 մ խառը վազք թիմային պայքար ՝ Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան
  • 50 մ խառը վազք թիմային պայքար ՝ Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան
  • 50 մ խառը վազք թիմային պայքար ՝ Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան

5 x բրոնզե մեդալ

  • 10 մ նորմալ վազք թիմային պայքար ՝ Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան
  • 10 մ նորմալ վազք անհատական պայքար՝ Գոռ Խաչատրյան
  • 10 մ նորմալ վազք անհատական պայքար՝ Մարի Ղազարյան
  • 50 մ նորմալ վազք անհատական պայքար՝ Գոռ Խաչատրյան
  • 50 մ նորմալ վազք թիմային պայքար ՝ Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան

The post 6 ոսկե, 7 արծաթե և 7 բրոնզե մեդալներ. հայ հրաձիգների արդյունքները Եվրոպայի առաջնությունում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.