ru24.pro
Medialab
Сентябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Նախագահը Պոլիտեխնիկական համալսարանում ծանոթացել է PMI Science ինդուստրիալ գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը

0

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել Տեղեկատական տեխնոլոգիաների ինովացիոն կենտրոնում, ՏՏ և ֆիզիկայի լաբորատորիաներում տարվող աշխատանքներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի նախաձեռնություններին և իրականացվող նախագծերին:

Հանրապետության նախագահը ծանոթացել է նաև գերժամանակակից սարքավորումներով հագեցած PMI Science ինդուստրիալ գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը, որի առաջնային ուղղություններն են տվյալագիտությունը, էքսպերիմենտալ ինժեներիան, ինովացիաների կառավարումը։

Այցի ավարտին Հանրապետության նախագահին ներկայացվել է «Պոլիտեխնիկի էներգետիկ լուծումներ» խորագիրը կրող ծրագիրը, որի իրականացման արդյունքում համալսարանի էներգետիկ կարիքների ամբողջական ծավալը սպասարկվելու է արևային էներգիայի միջոցով:

The post Նախագահը Պոլիտեխնիկական համալսարանում ծանոթացել է PMI Science ինդուստրիալ գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.