ru24.pro
Medialab
Август
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16 17
18
19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Օրվա առանձին ժամերի փակ կլինի Արագածի փողոցը

0

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 08:00-ից 20:00-ն, փակ է լինելու Շենգավիթ վարչական շրջանի Արագածի փողոցը: 

«Հորդորում ենք վարորդներին՝ տրանսպորտային միջոցները չկայանել Արագածի փողոցի երթևեկելի մասում: Խճողումային իրավիճակներից խուսափելու համար առաջարկվում է երթևեկել Ղարիբջանյան և Կատովսկի փողոցներով: 

Նշված օրերին և ժամերին Արագածի փողոցով անցնող հասարակական տրանսպորտը կերթևեկի Ղարիբջանյան փողոցով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

The post Օրվա առանձին ժամերի փակ կլինի Արագածի փողոցը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.