ru24.pro
Medialab
Август
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16 17
18
19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Դատավոր Մհեր Արղամանյանի լիազորությունները կդադարեցվեն

0

Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանի լիազորությունները կդադարեցվեն:

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանի 65 տարին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 2-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Սերյոժայի Արղամանյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ:

The post Դատավոր Մհեր Արղամանյանի լիազորությունները կդադարեցվեն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.