ru24.pro
Medialab
Август
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16 17
18
19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Մեր երկու ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ ՀՀ-ի և Մոլդովայի միջև համագործակցության զարգացման համար. Փաշինյանը՝ Սանդուին

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված կառուցողական հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Մոլդովայի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման համար, որին նոր լիցք է հաղորդվել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացմամբ:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և ամենայն բարիք»:

The post Մեր երկու ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ ՀՀ-ի և Մոլդովայի միջև համագործակցության զարգացման համար. Փաշինյանը՝ Սանդուին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.