ru24.pro
Medialab
Август
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16 17
18
19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Հրապարակվել է Հայաստանի սուվերեն վարկանիշը

0

S&P Global Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունն օգոստոսի 23-ին հրապարակել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, որը մնացել է անփոփոխ «BB-/B» մակարդակում: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։

«Պահպանվել է նաև վարկանիշի «կայուն» հեռանկարի գնահատականը:

Հայաստանի վարկանիշը սահմանափակված է հետևյալ գործոններով՝ երկրի թույլ, սակայն աստիճանաբար բարելավվող, ինստիտուցիոնալ շրջանակը, մեկ շնչին ընկնող եկամուտների չափավոր մակարդակը, վճարային հաշվեկշռի և հարկաբյուջետային խոցելիությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերի առկայությունը:

Գնահատականների համար դրական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական աճի ուժեղ հեռանկարը, պետական պարտքի չափավոր մակարդակը, արտաքին պաշտոնական ֆինանսավորման հասանելիությունը և խելամիտ քաղաքականության շրջանակը, որը պահպանել է տնտեսական և ֆինանսական կայունությունը բազմաթիվ արտաքին ցնցումների դեպքում:

Մանրամասների համար ՝ https://disclosure.spglobal.com/…/type/HTML/id/3236400»:

The post Հրապարակվել է Հայաստանի սուվերեն վարկանիշը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.