ru24.pro
Medialab
Август
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16 17
18
19 20 21 22 23 24
25
26 27 28 29 30 31

Սուրեն Պապիկյանը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին

0

N բանակային զորամիավորում կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանը և զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նախարարին մանրակրկիտ ներկայացրել են մինչև այժմ կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:

Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմերից մեկի տեղակայման վայր, զրուցել զինծառայողների հետ, կարևորել ամենօրյա մարտական  պատրաստությունը, կարողությունների անընդհատ կատարելագործումը:

The post Սուրեն Պապիկյանը շրջել է առաջնագծում, հետևել ընթացող լայնածավալ շինաշխատանքներին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.